Քիմ Քարդաշյանի այցը Երևան ակտիվ քննարկվել է նաև ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում: Բնականաբար մի ադրբեջանցիների մի որոշ հատված գրում էին, թե ինչի եք լուսաբանում, մեր շատ պետք ա: Մյուսները անթաքույց հպարտությամբ նշում էին, որ բ..ը Հայաստանի հերոսն է ու խորհրդանիշը: Նույնիսկ մեկ մեկնաբանություն աչքովս ընկավ, մի աղջիկ գրել էր. «Տեսեք, թե ովքեր են նրանց հերոսները՝ Քիմ, Քլոյե: Իսկ մենք ունենք, Մուբարիզ, Ռամիլ Սաֆարով»:

 

Մեկնաբանություններն այս դեպքում ավելորդ են: Սակայն ամենահետաքրքիր բացահայտումն այն էր, որ փաստորեն ադրբեջանական քարոզչամեքենան Հայաստանի մասին հաղորդումներում ցույց է տալիս 90-ականների մութ ու ցուրտ Երևանը, փորձելով սեփական քաղաքացիներին ապացուցել, որ այժմ Երևանը այդ վիճակում է: Շատերը ասում էին, բայց սա մեր հեռուստատեսության ցույց տված Երևանը չէ, փաստորեն հայերը նույնպես մեզ նման զարգացել են: Եվ բնականաբար մի ստվար հատված հակված էր այն մտքին, որ Քիմը շատ լավ կգովազդի Հայաստանն ու լավ կպայքարի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

 

 

Սարգիս Ասատրյան