Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը վերջապես ժամանեց Հայաստան: Ինչպես և սպասելի էր նրա այցը լայն արձագանք ստացավ ոչ միայն հայկական մամուլում, այլ նաև արտերկրյա բազմաթիվ հայտնի լրատվամիջոցների մոտ:


Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ արտերկրյա լրատվամիջոցները հատուկ շեշտում են, որ Քարդաշյանը այցելում է իր նախնիների երկիր' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:


Քարդաշյանը սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունի և նրան իրենց հետ հանդիպմանն են արժանացրել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերունը: Այս ամենը հաշվի առնելով կարևոր է նաև Հայաստանում պատշաճ մակարդակով ընդունելությունը, ուստի և վարչապետի հանդիպումը նրա հետ հասկանալի է, քանի որ Հայաստանում Քիմի ցանկացած շարժի, քայլի, հանդիպման մասին կարող են իմանալ տարբեր երկրների միլիոնավոր մարդիկ:

 

 

Արման Ալավերդյան