Թուրքիայում սոցիոլոգիական հարցում է անցկացվել Թուրքիա-Եվրոպա կրթական և գիտական հետազոտությունների հիմնադրամի կողմից' պարզելու թուրքական հասարակույան վերաբերմունքը Թուրքիայի' ԵՄ-ին անդամակցության հարցում: Հարցվածների շուրջ 34 տոկոսը հավատում է և աջակցում ԵՄ-ին անդամակցության գործընթացին, իսկ 61 տոկոսը' չի հավատում նման հեռանկարին: Այս ցուցանիշն ամենաբարձրն է վերջին երկու տարիներին: Եթե 10 տարի առաջ ԵՄ-ին անդամակցության ջատագովների թիվը կազմում էր մոտ 70 տոկոս, ապա վերջին երկու-երեք տարիների ընթացքում այն նվազել էր' հասնելով 20 տոկոսի:

 

 

 Լևոն Հովսեփյան