Մամուլից տեղեկացանաք, որ այսօր առավոտյան ձեռբակալվել են Հիմնադիր խորհրդարանի մի շարք անդամներ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին' Հիմնադիր Խորդարանի կողմից կազմակերպվելիք ակցիաները:
Այս ընթացքում Հիմնադիր Խորհրդարանի անդամների կողմից, ապրիլի 24-ին զանգվածային անհնազանդությունների մասին արվել են բազմաթիվ կոչեր ու հայտարարություններ:
Համապատասխան մարմինների կողմից այսպես կոչված «կանխումը» միանշանակ տրամաբանական էր և կանխատեսելի:

 


Փաստը մնում է փաստ, որ Ժիրայր Սեֆիլյանը նախապես հայտարարում էր իրենց կողմից մշակված ծրագրերի մասին: Նա հայտարարում էր, որ ապրիլի 24-ը իշխանափոխության ծրագրի սկիզբն է լինելու:
Անշուշտ այստեղ հարցը այլ է. «Կանխելը» պայմանավորված էր ոչ թե Ժիրայր Սեֆիլյան քաղաքական գործչի անձով, այլ' ապրիլի 24-ով և Ցեղասպանության 100-ամյա տարելիցով:
Եթե Սեֆիլյանի իշխանափոխության ծրագրի մեկնարկը սկսվեր ոչ թե ապրիլի 24-ին այլ օգոստոսի 27-ին, կամ ոչ թե 100-ամյակը առանց ռեժիմի լիներ, այլ օրինակի համար Ավագ շաբաթը կամ Տաղավար տոները, մի գուցե նրանց նկատմամբ խափանման միջոցներ չկիրառվեին:
Զերծ մնալով ավելորդ պոպուլիզմից, հանուն արդարության պետք է նշենք, որ այս տարի արտաքին աշխարհին ներկայանալու համար բավականի կարևոր տարի է:

 

 

Արմեն Վարդանյան