Չինաստանը մարդկության քաղաքակրթության օջախներից մեկն է: Տարածքի մեծությամբ աշխարհում 4-րդն է, իսկ բնակչությամբ՝ առաջինը: Երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը տեղակայված է արեվելքում, իսկ արեվմուտքը՝ դժվարանցանելի վայրերից բաղկացած տարածքը, բաղկացած է ոչ չին բնակիչներից՝ հիմնականում տիբեթցիներից ու մոնղոլներից: Արեվմուտքը Չինաստանի համար միշտ հանդիսացել է բուֆերային տարածք՝ օտարների արշավանքներից պաշտպանվելու:
Չինաստանի բնակչությունը այնքան մեծ է, որ այս երկիրը գրավելը բարդ է, իսկ գրավված պահելը՝ անհնարին: նրանց կոմունիզմ ընտրելու պատճառներից մեկը արեվելքի եվ արեվմուտքի հավասարակշռությունը պահելն է:

 

Իրենց տնտեսությունը աշխարհում ամենա արագ զարգացողներից է, բայց իրենց ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ տասն անգամ ավելի քիչ է, քան ԱՄՆ-ինն ու ճապոնիայինը: Այստեղ են գտնվում աշխարհի աղքատների մոտ 15%-ը, եվ կառավարությունը հազիվ է կարողանում իր երկրի բնակիչների տարրական պահանջները բավարարել: Այդ իսկ պատճառով՝ նրանք վարում են արտահանման քաղաքականություն՝ ինչը նրանց կախվածության մեջ է քցում ուրիշ երկրներից, այսինքն, եթե ԱՄՆ-ն եվ ԵՄ-ն որոշ են դադարեցնել չինական ապրանքների ներմուծումը, ապա Չինաստանի տնտեսությունը միանգամից կքանդվի: Բացի այդ, վերջինիս արեվտուրը իրականացվում է մեծ մասսամբ ծովային ուղղիներով, որը այս պահին գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Չինացիների ծովային ուժերը առայժմ ոչինչ են ԱՄՆ-ի ծովայինի դեմ, ու եթե վերջինը ցանկանա, ապա կարող է ծովային ուղղիները փակելով՝ Չինաստանին քայքայել: Հենց այս պատճառներով է, որ նրանք փորձում են վերականգնել Մետաքսի ճանապարհը:

 


Չինական բանակը աշխարհի ամենա մարդաշատն է՝ մոտ 2,3մլն, բայց որակով եվ ընդհանուր առմամբ զիջում է ԱՄՆ-ին: Վերջինս իր շեշտը դրել է ծովային եվ օդային ուժերի վրա, եվ այպիսի երկրի հետ ծովում հակամարտելու եվ ծովային ուղղիները ապահովելու համար նրանից չինացիներից կպահանջվի առնվազն տասնյակ տարիներ: ԱՄՆ-ից բացի, նրանք ապագայում կարող են բախվել նաեվ ճապոնացիների հետ: Պետք է նաեվ հաշվի առնել, որ Չինաստանը շրջապատված է ԱՄՆ-ին դաշնակից երկրներով (ամենակարեվորները՝ Թայվան եվ Պակիստան): Չինական բանակը անվերապահորեն ենթարկվում տեղի կոմունիստական կուսակցությը, այիսինքն այդ ոլորտը քաղաքականացված է, հետեվաբար կոռուպցիան միջինից ավել պետք է լինի: Ու հենց այդպես էլ կա: Երկրի ռազմական ոլորտում տիրում է կոռուպցիա՝ ինչը շատ լուրջ խոչընդոտ է հանդիսանալու բանակի զարգացման համար:
Փորձագետները պնդում են, թե այս երկրի տնտեսական աճը գնալով դանդաղանալու է: Բանն նրանում է, որ Չինաստանի բնակչությունը ծերացող է, բնական աճի գործընդթացը՝ դանդաղ, սա նշանակում է, որ Չինաստանի աշխատուժը ապագայում նվազելու է:
Այս ամենից եզրակացնելով կարելի է ասել, որ Չինաստանի գերտերություն դառնալը խիստ հարցական է եվ առաջիկա տարիներից հեռու:

 

 

 

Խոսրով Սեդրակյան