Երբ որևէ ադրբեջանցի ոչնչություն հանրային կերպով ցուցադրում է իր ոչնչությունը ու հետո պարզում է, որ պետք է գտնի որևէ բացատրություն իր ոչնչություն լինելու համար, այսօրվա Ադրբեջանում միշտ առաջ է գալիս նրանց Արցախից լինելու փաստը։ Այդպես էր Սաֆարովի դեպքում, ով իբր Ջաբրաիլից էր ու հայրենի գյուղ հայկական զորքերի մուտքի ժամանակ իբր այն աստիճան է նեղվել, որ դարձել է ոչնչություն։
Նույն փորձն են անում այժմ ոչ բարով խերով սամբիստ Աբբասովը, ով ներկայացվում է իբրև Մարտունեցի, ու հայկական զորքերի մուտքից հետո դարձել է ոչնչություն։


Իրականում ոչնչություն դառնում են կամ չեն դառնում ոչ թե հայկական զորքերի ինքնապաշտպանության, իսկ այնուհետև սեփական հողը ազատելու արդյունքում, այլ հոգու խորքում ոչնչություն լինելու պատճառով։ Ու եթե խելք չունեն մեղադրեն իրենց սովետական, իսկ այնուհետև անկախ Ադրբեջանի օրոք իշխանություններին՝ Արցախի մեծամասնության ձայնը չլսելու ու անկախությանն ի պատասխան ԼՂԻՄ-ը չեղարկելու ու Ստեփանակերտի ռմբակկոծության համար, ապա միակ բանը որ մնում է ասել՝ ինչ լավ է այդ մակարդակի ոչնչությունները չեն ապրում Արցախում այլևս։ Ինչքան հեռու, այդքան Արցախը միայն կշահի։

 

 

Սեդրակ Մկրտչյան