Քանի որ Հայաստանում պետության և եկեղեցու բաժանումը, ինչպես նաև իրավական բազմաթիվ այլ նորմեր, զուտ ձևական նշանակություն ունի, և եկեղեցին շարունակում է իր պատմական գործը՝ ներխուժել հասարակական կյանքի ավելի ու ավելի շատ բնագավառներ՝ կրթական, բարոյական, տեղեկատվական, իշխանական, բիզնես և այլն, ապա դա անող «հոգևորականները» պետք է իմանան, հասկանան, գիտակցեն, երևակայեն կամ պատկերացնեն, որ պատասխանատվություն են կրում եկեղեցու տիրապետության, ազդեցության կամ ճնշման արդյունքում տեղի ունեցող պրոցեսների և ստեղծվող իրավիճակների համար:
Հիմա կոնկրետ դեպքի մասին.


Ձեր թեթև ձեռքով և ոչ պակաս թեթև մտքով ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխվեց ապրիլի 11-ին: Ես համալսարանում ապրիլի 6-ին ունեմ դաս, 9.30-ին, 1-ին կուրսում (առկա), և ունեմ դաս նաև ապրիլի 11-ին, կրկին 9.30, բայց արդեն 3-րդ կուրսում (հեռակա): Հիմա այդ դասերը համընկել են, երկուսն էլ պետք է արվեն ապրիլի 11-ին, 9.30:


1. Խնդրում եմ ինձ բացատրել, թե ո՞ր հրաշքով ես հիմա պետք է միաժամանակ գտնվեմ երկու տարբեր լսարաններում և խոսեմ երկու տարբեր թեմաներից:


2. Քանի որ այսպես թե այնպես բացակայելու եմ դասերից մեկից, բայց չեմ կարողանում ընտրել, թե որ դասին գնամ, իսկ որ դասին չգնամ (երկուսն էլ իմ գործն է), ապա խնդրում եմ ասել, թե կոնկրետ որից բացակայեմ:


3. Խնդրում եմ նշել նաև այն պատճառը կամ չափանիշը, որով դուք առաջնորդվել եք՝ ընտրելով այն դասը, որից պետք է բացակայեմ: Լավ կլինի, որ այդ չափանիշը լինի քրիստոնեական, աստվածահաճո և ավանդական:


Հ.Գ. Եթե չգիտեք, թե այս ամենի տակից ոնց եք դուրս գալու, ապա այս մի երկու օրվա մեջ մի հատ էն ձեր սիրած Տիեզերական ժողովներից հրավիրեք՝ հարցին լուծում տալու համար:

 

 

Մովսես Դեմիրճյան