Ավելի քան մոտ մեկ միլիոն տարի առաջ, Երկիր մոլորակի կլիման գնալով աստիճանաբար սկսեց ցրտել: Լեռները պատվեցին ձյունով ու հաստ սառցադաշտերով:Դանդաղ բայց հաստատակամ կերպով փոխվեցին գետերի հունը,ծովերի ու օվկիանոսների ուրվագծերը:
Երբեմնի Արարչաստեղծ մշտադալար հասարակածային բուսականության տեղերում սկսեցին աճել փշատերեւ անտառներ,իսկ շատ վայրերում ձեւավորվեցին անսահման տափաստաններ եւ հսկայական այլ ամայի տարածություններ:
Այս ամենի արդյունքում անհետացած հին կենդանական աշխարհին փոխարինեցին եղջերուները, ցուլերը, ձիերն ու փղերը,որոնց հոտերը տարածվեցին ամբողջ Հյուսիսային կիսագնդում եւ կեր ու սնունդ դարձան նոր գիշատիչների ու հողեղեն ադամաստեղծ նախամարդկանց համար:
Ուշագրավ է,որ վերոնշյալ կաթնասուններից ամենից լավ փղերը հարմարվեցին սաստիկ ցրտերին:Նրանցից՝ փրչոտ այդ հսկաների ամենախոշոր մամոնտների հասակը կազմում էր 3,5 մետրի,իսկ քաշը ավելի քան 6 տոննայի:Մամոնտները ունեին կարճ վիզ,խիտ մազոտ կնճիթ եւ երկար ժանիքներով մեծ գլուխ:
Սյունանման ոտքերի ներբանների երկարությունը երբեմն կես մետրից անցնում էր:Առաջին փղի՝ մամոնտի մարմինը խիտ թավամազ էր,,որով եւ պաշտպանվում էր Արկտիկայի խիստ եւ դաժան սառնամանիքներից ու մոլեգնող բքի դառնաշունչ պայմաններից:
Նույն ժամանակահատվածում նախնադարյան փղերը եւ մամոնտները հասան մինչեւ Հայկական բնաշխարհ,,որը դեռեւս հրաբխային ժայթքումներից չէր սառել:Հաստատվելով Հայկական Բնաշխարհում հսկա մամոնտները թեպետ հարմարվեցին Հայաստանի կլիմային,սակայն սաստիկ ուժեղ ցրտերի բացակայության հետեւանքով կորցրեցին իրենց թավամազ մորթու զգալի մասը:Այս ամենի պատճառով նրանք տարբերվեցին իրենց հյուսիսային եղբայրակիցներից, եւ հնէաբանների կողմից կոչվեցին Elephas trogontherii, որը թարգմանաբար նշանակում է Սառցադաշտային փղեր: Նախնադարյան փիղը կամ առհասարակ մամոնտը համարվում է ամենախոշոր կենդանին,որը ապրել է պատմական Հայաստանի լեռներում:
Անցան հազարամյակներ:Հյուսիսային կիսագնդի կլիման դարձյալ տաքացավ,թեպետ ոչ նախկինի նման:Այլ հասարակածային մշտադալար անտառին ամենուրեք փոխարինեց բարեխառն գոտուն բնորոշ այսօրվա սաղարթախիտ,փշատերեւ անտառը,որի արդյունքում փոխվեց նաեւ Հյուսիսային գոտու բուսական եւ կենդանական աշխարհը:Մամոնտներն ու նախնադարյան հնագույն ցրտադիմացկուն փղերը անվերադարձ անհետացան երկրի երեսից: Նրանց դիակները թաղված մնացին հողի հաստ ,դարավոր շերտի ու ապարների նստվածքների տակ:
Արկտիկայի,Սկանդինավիայի ,Հեռավոր Սիբիրի ,Կանադայի եւ Ալյասկայի տարածքներում բնիկներն ու ճանապարհորդները հաճախ հանդիպում էին անհետացած փղերի եւ մամոտների հսկայական կմախքների եւ հաճախ նույնիսկ լավ պահպանված մամոնտների թարմ լեշերի,որոնք թաղված լինելով հաստ ձյան շերտի տակ չէին ընդհանրապես նեխել կամ քայքայվել:Ավելին բեւեռային շները հաճախ սնվում էին մամոնտների դարավոր,բայց լավ պահպանված լեշերով:Այստեղ այնքան շատ են եղել նախնադարյան փղի եւ մամոնտների հոտերը, որ 17- 18-րդ դարերում առասպելներ տարածվեցին թե թե իբր Ալեքսանդր Մակեդոնսցու զինվորներն են են այս կենդանիներին քշել բերել.....
Հայաստանում բրածո փղերի հետքեր առաջին անգամ հայտնաբերվել են 19-րդ դարի վերջերին Ալեքսանդրապոլի ( Գյումրի ) ծայրամասերում, Թիֆլիս - Կարս երկաթուղային շինարարության ժամանակ,Ձորագետ եւ Փամբակ գետերի խառվելու միջագետքում:Այստեղ հայտնաբերված մամոնտների եւ փղերի ոսկորները ցուցադրվել են Պետերբուրգի ( Սանկ-Պետերբուրգ ) եւ Թիֆլիսի ( Թիբիլիսի ) ազդեցիկ թանգարաններում: Սակայն ամենահետաքրքիր հայտնագործությունը Հայկական Լեռնաշխարհում այս առումով կատարել է անգլիական արշավախումբը 1856 թ. գնդապետ Ջ. Շիլի գլխավորությամբ :Նրանք եղել են Արեւմտյան Հայաստանի Խնուս քաղաքի մոտակայքում,որտեղ եւ գտել են հնադարյան փղի ոսկորներ:Կենդանու ոսկորների վերականգնումից հետո այն կոչեցին Elephas armeniacus կամ հայկական փիղ: Խնուսի հայկական փղի վերականգված կմախքը առայսօր գտնվում ,պահպանվում եւ ցուցադրվում է աշխարհի ամենախոշոր Լոնդոնի Բրիտանական թանգարանում, 32250 թվագիր համարի ներքո:1928թ. մայիսին Լենինականի ( Գյումրի ) ավազահանքերում փորելու աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերվեց նախնադարյան փղերի մի ամբողջական գերեզմանոց,որը հետաքրքրեց ոչ միայն մասնագետներին այլեւ տեղացի բնակիչներին,որոնք ակտիվ կերպով մասնակցեցին բրածո փղերի որոնումներին: Պեղումների եւ որոնումների շնորհիվ պեղված եւ հայտնաբերված նյութերը Լենինական-Գյումրիից տեղափոխվեց Երեւան եւ ամբողջական վերականգնումից հետո այն իր հանգիստը եւ տեղը գտավ Հովհաննես Կարապետյանի անվան Հայաստանի երկրաբանական թանգարանում:Այստեղ մասնագետ-արձանագործների օգնությամբ հավաքեցին բրածո նախնադարյան փղի ամբողջական կմախքը:Ի տարբերություն Սիբիրի եւ Կանադայի հյուսիսային շրջանների,որոնք առատ են նախնադարյան փղերի եւ մամոնտների մնացորդներով,Հայաստանի ներկայիս տարածքում յուրաքանչյուր նոր գտածո նորովի երեւույթ է հանդիսանում մեզանում:Դրանով իսկ ավելի գնահատելի է դառնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ( Կրասնոսելսկ ) (Վերին Ճամբարակ թաղամաս ) բնության պատանի հետախույզների անսպասելի գյուտը: Նրանք՝ Ճամբարակի աշակերտությունը 1982 թ. հունվարին դպրոցական արշավներից մեկի ժամանակ շինարարական մի փոսորակի մեջ նկատում են երեւացող տարօրինակ ոսկորներ:Մայրաքաղաքից Ճամբարակ գործուղված երկրաբանների օգնությամբ երեխաները պարզեցին,որ իրենց ձեռքում բրածո փղիկի ատամներ են:Ուշագրավ է որ Ճամբարակի բրածո փղիկի հայտնագործության փաստի շնորհիվ ողջ Սեւանա լճի ավազանը գրանցվեց Հայաստանի փղերի հնադարյան բնակավայրերի ցուցակում:Ավելին Ճամբարակ-Կրասնոսելսկը ճանաչվեց ողջ հանրապետության հնէաբանության ուսումնասիրողների կողմից վայր որտեղ անհամար հոտերով ապրել են հայկական ցրտադիմացկուն փղերն ու մամոնտները:Միաժամանակ Ճամբարակի մամոնտի հայտնագործության շնորհիվ ողջ Սեւանա լճի ավազանը ( ներկայումս Գեղարքունիքի մարզ ) ընդունվեց որպես հայկական մամոնտի բնակության տարածաշրջաններից մեկը ողջ Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում:Հետաքրքիր է նաեւ այն փաստը,որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամա,Սեւանի ( Շահդաղ ) եւ Վարդենիսի լեռներում ( ի դեպ Վարդենիսի լեռներում է գտնվում աշխարհի հնագույն աստղադիտարանը եւ այն լուրջ ուսումնասիրության կարիք ունի ) պահպանված ժայռապատկերներում որսի տեսարանների մեջ հայ ոսորդ նախամարդը խոցվող ցուլի,բիզոնի,եղջերուի, արջի, վարազի ,այծի հետ միասին նաեւ պատկերել է մամոնտ:
Ոգեւորված լինելով իրենց ճամբարակցի հասակակիցների աշխատանքով նման խիզախ որոնումների գնացին նաեւ քաղաքամայր Երեւանի պատանի երկրաբանները:Նրանց նույնպես հաջողություն էր սպասվում,բայց մի ուրիշ կարգի:Գութանասարի հովիվները երեխանների հետ ունեցած զրույցի ժամանակ պատանի դպրոցականներին պատմեցին Փղիձոր կոչվող խորհրդավոր կիրճի մասին:Սակայն փնտրտուքի ընթացքում երեւանցի դպրոցականները բրածո փղի փոխարեն գտան նրա քարե արձանը՝բնական չափերով:Իսկապես,որ արարչական բնությունը հրաբխային ապարի հսկայական բեկորից կերտել էր փղի մի պատկեր,որը զարմանալիորեն նման է իսկական փղի:

 


Տեր Մեսրոպ քահանա Երիցյան Գեղարքունիքի թեմի Սեւան -Շորժայի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ: