Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսումնական քարտեզների ձևավորման և կազմման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, ինչի արդյունքում 100-րդ տարելիցի նախաշեմին կունենանք մեկ տասնյակից ավելի քարտեզ, որոնք կբաշխվեն ՀՀ, ԼՂՀ և սփյուռքի ուսումնական հաստատություններին:

 

 

Վարչապետ հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը տեսել է քարտեզների նմուշները և բարձր է գնահատում կատարված աշխատանքը:
Կառավարությունը նաեւ հավանություն է տվել «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի 2015թ. ծրագրին և միջոցառումների ցանկին: Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել 2013թ. անցկացված «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի արդյունքները: 15 միջոցառումներին այն ժամանակ մասնակցել էր ինը երկրի 300 ներկայացուցիչ:

 

 

Կարինե Առաքելյան