Այս օրերին շատերի մոտ է ատելություն առաջանում դեպի գեղեցիկի ներկայացուցիչ անմոռուկ ծաղիկը: Իրականում անմոռուկից պետք չի զզվել, այն բնության մասնիկներից է, հետո ինչ, որ ինչպես ցանկացած նորմալ բան, այս անլեզու ծաղիկը նույնպես պղծվեց, ենթարկվեց անարժեքների կտտանքներին...


Հայերիս ամենամեծ թերությունը այն է, որ մենք դիագնոզներից սկսում ենք փախչել, քողարկել վատը, արատավորը...Բայց երբեք չենք ճանաչում մեր թերությունները, դրա փոխարեն' «իսկական հայը ըԴենց չի լինումով»-ով նորից խաբում ենք մեզ, նորից սկսում ենք մեր մասին միֆեր հորինել ու ամփոփվել այդ չգոյի եզերքում...


Անմոռուկները ցույց տվեցին, որ մենք կարող ենք բովանդակությունը երկրորդել, ձևով հագուրդ տալ ինքնախաբեության ծարավին ու շարունակել ապրել...Այս պարագայում Ցեղասպանությունը շատերի համար ինքնադրսևորման միջոց է և որ ավելին, շատերն իրենց ծնողների ներկան ու անցյալը չեն հարգում, էլ ուր մնաց 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը հարգեն, մի հատ էլ պահանջատեր լինեն...


Իհարկե արժևորելով մեր դրական կողմերը' պետք է անկեղծ լինեմ. մենք շարժվում ենք' հաճախ ձևացրու որ խելացի ես, և կհամակերպվեն» բանաձևով, բայց իրականում ուրիշները չեն համակերպվում, մենք ենք մեր նկարած աշխարհում ապրում., իսկ դրսից այն այնքան սին է, որ ոչինչ չի երևում...


Հ.Գ. Ձեր անմոռուկարշավն ինձ չի կաշկանդում, այդ ծաղիկն իմ սիրելի ծաղիկներից է...


Անմոռուկի պաշտպան

 

 

Դավիթ Սանասարյան