Շնորհավո՛ր ապրիլի 1 ))


Թող ձեր կյանքից հումորն ու ծիծաղը անպակաս լինեն:


Առաջարկում ենք մեկ անգամ ևս վերհիշել ծիծաղի ամենազոր հատկությունների մասին:


Ծիծաղ. ահա մեզ երջանկության պահեր պարգևող ունիվերսալ գործիքը: Դա իմունիտետի այն բնական հատիկն է, որ թաքնված է մեզնից յուրաքանչյուրի մեջ: Հենց նրա միջոցով են հոգեթերապևտներն առաջարկում երջանկություն արարել:


Հիմա կմտածեք' ուրախանալու ինչ կա, որ ծիծաղենք: Հավատացեք, որ սխալվում եք: Մենք խեղաթյուրել ենք ծիծաղի նշանակությունը, քանի որ այն միայն կապում ենք ուրախության հետ: Եթե ուրախանալու ոչինչ չկա, ուրեմն նաև ծիծաղելն է անտեղի: Բայց չէ որ բնության մեջ այդպես չէ:


Ծիծաղն առողջության հզոր գրավական է: Եթե ժպտաս, ծիծաղես, անկախ քո տրամադրությունից, ուղեղդ էնդոֆրիններ կարտադրի: Իսկ օրգանիզմին դրանք նույնքան անհրաժեշտ են, որքան առողջ սնունդը:

Դրանք կարգավորում են ցավային զգացողությունները, խթանում են իմունային համակարգը, բարելավում են սրտամկանի սնուցումը: Այլ խոսքով' էնդոֆրինները «երջանկության հորմոններն» են: Դա պայմանավորված է նրանով, որ վերջիններս խթանում են ուղեղի աշխատանքը, մասնավորապես, բարելավում են ինֆորմացիայի մտապահումը: Էնդոֆրինների օգնությամբ անհաղթահարելի խոչընդոտները սկսում են ձեզ միանգամայն հաղթահարելի թվալ: «Ամենազորության» հենց այդպիսի վիճակը շատ մոտ է երջանկության զգացողությանը:


Ամբողջական՝ կարդալ այստեղ