Երկու-երեք օր է, ինչ ուղեղիցս չի հեռանում Հերոստրատ անունը. մոտ երկու ու կես հազար տարի առաջ Հին Հունաստանում Հերոստրատ անունով ապուշը երազեց պատմության մեջ անմահանալ ու ավելի լավ բան չգտավ, քան այրել աշխարհի 7 հրաշալիքների թվում դասվող Արտեմիս աստվածուհու տաճարը:

 

 

Մի շաբաթ առաջ էլ ազգությամբ գերմանացի Անդրեաս Լուբից անունով մեկ այլ ապուշը կրկնեց արարքը՝ 150 մարդու մահվան պատճառ դառնալով: Ու ինչքան կարդում եմ նորօրյա հերոստրատի մասին, միևնույն է, չեմ հասկանում՝ մարդ էլ այդքան ապուշ լինի՜, որ հանուն չմոռացության մարդկանց մահվան դուռն ուղարկի...

 

 


Վախթանգ Սիրադեղյան