Հակառակ տարածված կարծիքի' մարդն ունի ոչ թե 5, այլ մոտ 20 զգայարան: Ահա պարզագույն մի օրինակ. եթե ձեռքը պահվի տաք հարթուկից մի քանի սմ հեռավորության վրա, ապա 5 զգայարաններից և ոչ մեկը չի նախազգուշացնի, որ այն կարող է վառվել: Սակայն հեռվից կարելի է զգալ հարթուկի տաքությունն ու չդիպչել նրան: Մաշկի ջերմային սենսորների միջոցով է, որ ապահովում է այդ հավելյալ զգացումը: Նույն կերպ, կարելի է ցավ զգալ կամ իմանալ ընկնելիս:


Մեկ այլ արագ ստուգում: Փակ աչքերով քթի ծայրին կպնելը: Այստեղ օգտագործվում է ոչ թե 5 զգայարաններից որևէ մեկը այլ, պրոպրիոցեպցիան: Պրոպրիոցեպցիան զգացողություն է, որը թույլ է տալիս իմանալ, որտեղ են մարմնի մասերը: Այդ մետազգացումը, համատեղում է, թե ինչ են անում մկանները և մարմնի չափի և ձևի մասին ուղեղի ինֆորմացիան:


Մյուս, ոչ այնքան հայտնի զգայարանների մասին, մյուս անգամ:

 

 

Ներսես Ներսիսյան