Շատերն են կարդացել Հյուգոյի «Թշվառները», «Փարիզի աստվածամոր տածարը» կամ «Մարդը, ով ծիծաղում է» հայտնի վեպերը, բայց քչերին է հայտնի, որ ճանաչված գրողը նաև տաղանդավոր նկարիչ է եղել: Նա փետուրի և սև թանաքի միջոցով ուրվագծեր էր անում սովորական թղթի վրա: Իր նկարների մեծ մասը Հյուգոն ստեղծել է այն ժամանակահատվածում, երբ որոշել է ավարտել գրական գործունեությունը և իրեն նվիրել քաղաքականությանը: