Գողություն օրը ցերեկով, այն էլ հրապարակային


բլոգնյուզ, կայքի, դժվարանում եմ ասել լրատվամիջոցի, աշխատակիցներ, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կամ դուք գողացել եք մեր արխիվը, կամ ժամանակին մեզանից մեր ստեղծած ամսագիրն իրենցով արած թիմը' թայֆեն ձեզ է տրամադրել մեր արխիվը, որը մնաց իրենց մոտ և որը այդպես էլ թույլ չտվեցին վերցնել:


Այն, թե ում հիմնարկն եք, դա լավ գիտեինք, բայց, այն, որ մեր տարիների ստեղծածն եք ձեզանով արել, և արդեն որքան ժամանակ է առատորեն օգտվում եք, այդ մեկն արդեն նորություն էր:


Հ.Գ. Ասեմ, որ սա ֆոտոսեսիայի չստացված կադրերն էր, որոնք մենք ժամանակին չէինք օգտագործել, այժմ ինչ իրավունքով եք հրապարակում այս նկարները: Օրեր առաջ էլ Լիլի Հովերի և շատ ուրիշների մեր ունեցած բացառիկ նկարներն էիք տարածել և մեզ գցել մեծ պատմությունների մեջ: Է հետո?


Բավական է, ինչ ձեր ֆեյքերով «սկանդալիստ», «լրագրող» ու չգիտեմ էլ ինչ էջերով տարածեք մեր արխիվը առանց թույլտվության:


Հասկացանք, որ մեր երկրում դատ ու դատաստան, օրենք ու իրավունք նույնքան փուչ բաներ են, որքան ամեն մի բան ՀՀ-ում, բայց դե մարդ լինելն էլ հո կամովի ընտրության խնդիր է:

 

Կից նյութը՝ այստեղ

 

 

Անի Քոչար