Մենք հաճախ ենք հայտարարում, թե տուրիզմը Հայկական տնտեսության մեջ գերակա ճյուղ պիտի հանդիսանա' մոռանալով որ, հիմնականում զարկ տալով տուրիզմի և սպասարկման ոլորտի զարգացմանը, մենք, այո´, բյուջեում զգալի մուտքեր ենք ապահովում, բայց մեր ժողովրդին վերածում ենք մի հսկայական սպասարկող մասսայի, այնինչ' կարծում եմ, որ անհրաժեշտ է զարկ տալ այն ռազմավարական ուղղություններին, որոնք միտված են զարգացմանը, ինչպիսին են օրինակ' տարաբնույթ արտադրությունները, լինեն դրանք տեղեկատվական տեխնոլոգիաները, թե արդյունաբերության և գյուղատնտեսության բազմապիսի ճյուղերը :

 

Դրանով' 1. Իրականության մեջ, մենք բյուջեում շատ ավելի մեծ եկամուտներ կապահովենք, 2. Հայ ժողովուրդը, մեծ չափով, կվերածնի իր արտադրողական և ստեղծագործական ահռելի ունակությունները և հնարավորությունները:

 

 


Լևոն Ստեփանյան