Աշխարհում շատ հավաքականներ ու գրանդ ակումբներ կան, որ երբ դրանց խաղը չի ստացվում, կամ երբ այդ թիմերի առաջատար խաղացողները սկսում են ոչ թե ֆուտբոլ, այլ բոուլինգ խաղալ, ապա երկրպագուները, փորձագետները եւ մամուլը արդարացիորեն սկսում են շատ խիստ, երբեմն նույնիսկ չափից շատ խիստ, քննադատել ոչ միայն մարզչին, այլեւ իրենց պաշտած համաշխարհային մակարդակ ուեցող ֆուտբոլիստներին: Ու դրա մեջ ոչ մի արտառոց բան ոչ ոք չի տեսնում: Հակառակը նույն այդ առաջատար ֆուտբոլիստները սկսում են հետեւություններ անել: Իսկ մեր մոտ միջին վիճակագրական մի երկու ֆուտբոլիստի հավասարեցրել են Մեսսիին ու Ռոնալդուին, էտ քիչ ա, մի հատ էլ անձեռնմխելի են սարքել՝ նրանց քննադատելը տաբու է: Ու երբ էդ ֆուտբոլիստները մի ամբողջ հավաքականի խաղ պրավալ են տալիս շատ քիչ մարդիկ են գտնվում, որ քննադատում են էդ հարգարժան ֆուտբոլիստներին, մեծ մասն ամեն անգամ մեղադրում է մարզչին, մրցավարին, դարպասի հետեւում կանգնած գնդակ բերող պատանուն կամ եսիմ էլ ում, բայց ոչ էդ ֆուտբոլիստներին: Դրա համար էլ այդ ֆուտբոլիստներին սկսում է թվալ թե իրենք իրոք Պելե են ու իրենք երբեք չեն սխալվում:

 

 

Մկրտիչ Իսրայելյան