Նռան օգտակար հատկությունների մասին լեգենդներ են պտտվում: Բայց լեգենդները թողնենք ու տեսնենք իրականում ինչպես է ազդում այն առողջության վրա: Ասում են, եթե պարբերարաբ նուռ ուտեք, ապա ձեր սիրտը կաշխատի ժամացույցի պես, իսկ ծերությունը ձեզ կհասնի շատ ավելի ուշ, քան դուք սպասում էիք:
Նուռը պարունակում է 12 ամինաթթուներ, որոնցից 5-ը անփոխարինելի են: Այսինքն դուք դրանք չեք գտնի այլ մրգերում կամ պտուղներում: Բացի այդ նուռը հարուստ է վիտամին K-ով, C-ով, B9-ով և B6-ով: Այն հարուստ է նաև հանքանյութերով՝ ֆոսֆորով և կալիումով: Միաժամանակ նուռը ցածր կալորիականությամբ միրգ է: 100 գրամ նուռը պարունակում ընդամենը 72 կիլոկալորիա:
Ձեզ եմ ներկայացնում նռան 7 օգտակար հատկությունները:
Նուռը ամրապնդում է սիրտը
Նուռը պարունակում է պունիկալագին ու մեծ քանակության հակաօքսիդատներ, որոնք ընկնելով օրգանիզմ ամրապնդում են սիրտը: Մասնագետների խոսքով, պունիկալագինը ու հակաօքսիդատները, ամրացնում են երակների պատերը և իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը: Սա իր հերթին խոչընդոտում է աթերոսկլերոտիկ միացությունների ձևավորմանը: Նման խնդրի նախատրամադրվածություն ունեցողների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրը 30 միլիլիտր նռան հյութ են օգտագործել 30 տոկոսով նվազել է աթերոկլերոտիկ միացությունների ձևավորումը:
Նուռը պաշտպանում է քաղցկեղից

 


Նուռը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խոչընդոտում են էսթրոգենների սինթեզը, ինչն իր հերթին խանգարում է չարորակ գոյացությունների ձևավորմանը:Նռան մեջ պարունակող հակաթթուները և հակաբորբոքային նյութերը թույլ չեն տալիս զարգանալ չարորակ գոյացությունների բջիջներին: Հետևաբար քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է
Նուռը բարձրացնում է իմունիտետը
100 գրամ նուռը պարունակում է 21 տոկոս վիտամին C: Որը օրգանիզմի անհրաժեշտ քանակությունն է մեկ օրվա կտրվածքով: Նուռը ակտիվացնում է իմունային համակարգը՝ պաշտպանելով օրգանիզմը տարատեսակ վիրուսներից: Մասնագետները նշում են, որ օրը մեկ նուռի ¼-րդ մասը ուտելու դեպքում դիմադրողականությունը բարձրանում է 3 անգամ:
Նուռը բարելավում է մարսողությունը
Սննդային հյուսվածքները, որոնք պարունակում է նուռը, այնպիսի տարրեր են, որոնք օրգանիզմը չի մարսում: Փոխարենը այդ հյուսվածքները օգնում են չեզոքացնել սննդի <<անպետք մնացորդները>>: 100 գրամ նուռը պարունակում է 16 գրամ սննդային հյուսվածք, ինչը օրգանիզմին անհրաժեշտ նորմի շրջանակում է: <<Ավելորդություններից>> ազատվելը նպաստում է մարսողության համակարգին: Ճնշումը ստամոքսի վրա ընկնում է՝ մարսողությունը բարելավվում:
Հեմոգլոբինը երկաթ պարունակող սպիտակուց է, որը օգնում է օրգանիզմին թթվածինը հասցնել հյուսվածքներին: Հեմգլոբինի նորման տղամարդու օրգանիզմում 130-160 գ/լ : Կնոջ օրգանիզմում՝ 120-150գ/լ: Եթե հեմոգլոբինի մակարդակը ավելի ցածր է մարդու մոտ լինում է սրտխառնոց, գլխապտույտ և թուլություն:

 


Նուռը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը: Այն հաճախ խորհուրդ են տալիս անեմիայի դեպքում օգտագործել: Օրը 3 բաժակ նռան հյութը բավարար է հեմոգլոբինը կարգավորելու համար:
Նուռը կանխարգելում է մազաթափությունը
Մազաթափության պատճառներից մեկն էլ երկաթի պակասի հետևանքով առաջացող անեմիան է: Հեմոգլոբինի պակասի հետևանքով օրգանիզմի հյուսվածքները բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում: Պարբերաբար նուռ օգտագործելու դեպքում մազի արմատները ամրապնդվում են, սնուցումը կարգավորվում է և մազաթափությունը հետզհետե վերանում է
Նուռը կանխարգելում է արթրոզի առաջացումը
Արթրոզը տարածված հոդային հիվանդություն է, որով տառապում է աշխարհի բնակչության 10 տոկոսը: Արթրոզի հետևանքով բորբոքվում են հենաշարժական հատվածները և շարժվելու բարդություններ են առաջանում: Նուռը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին K, ոը հակաբորբոքային ներուժ ունի: Մասնավորապես հոդային հատվածների սնուցման դեպքում: Այն նաև նպաստում է կալիումի իրացմանը, ինչի արդյունքում արթրոզը հնարավոր է կանխարգելել:

 

 


Վրեժ Հովսեփյան