ԵՄ ոստիկանական ծառայության (Եվրոպոլի) ղեկավար Ռոբ Ուեյնրայթ. «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը և նրա հետևորդներն օրական շուրջ 100 հազար հաղորդագրություն են տեղադրում սոցիալական կայքերում՝ նպատակաուղղված ահաբեկչության քարոզչությանը, սեփական գործունեության, ծրագրերի վերաբերյալ մանրամասների տարածմանը, նորանոր օտարերկրացի անդամների հավաքագրմանը: Միայն Twitter սոցցանցում կառույցն ունի 50 հազար հաշիվ, և բազմաթիվ երկրների հատուկ ծառայությունների առանցքային գործառույթներից մեկն էլ համացանցում դրա դեմ պայքարի իրականացումն է:

 


Ըստ նույն Եվրոպոլի անցյալ ամսվա տվյալներով՝ իսլամականների թվիթերյան հաշիվների թիվը հասնում էր շուրջ 40 հազարի: Փաստորեն, կարելի է փաստել, որ ԻՊ-ի դեմ պայքարի այս հարթակում ևս որևէ դրական արդյունք չի արձանագրվում:

 

 

Արմեն Պետրոսյան