Երեք փերիներ հրավիրված էին արքայազնի կնունքին: Առաջինը արքայազնին նվիրում է սեր գտնելու շնորհք, երկրորդը արքայազնին տալիս է այնքան փող, որ նա ինչ ցանկանա՝ կարողանա անել: Երրորդը նվիրում է գեղեցկություն: Բայց ինչպես բոլոր հեքիաթներում, այստեղ նույնպես հայտնվում է չար կախարդը: Նա չափազանց բարկացած էր, որ իրեն չեն հրավիրել կնունքին, այդ իսկ պատճառով սկսում է անիծել. «քանի որ դու ունես ամեն ինչ, ես ուզում եմ քեզ տալ ևս մի քիչ: Դու կլինես տաղանդավոր ամեն ինչում՝ ինչ էլ որ անես»:

 


Արքայազնը մեծանում էր գեղեցիկ, հարուստ և սիրող ու սիրված: Նա հրաշալի նկարիչ էր, քանդակագործ, երաժիշտ, մաթեմատիկ, սակայն նա երբեք չէր կարողանում ավարտին հասցնել աշխատանքը, քանի որ նա շատ շուտ շեղվում էր և ուզում անցնել մի նոր գործի:

 

 

 

Նորա Մկրտչյան