Միջազգային պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը նույնպես անցավ հաջողությամբ: Հաշվի առնելով Հայաստանի մուտքը ԵՏՄ, առկա էին կասկածներ, որ այդ ամենը կարող է անվստահություն առաջացնել միջազգային շուկաներում, սակայն արդյունքը ցույց տվեց, որ դա միայն կասկածներ էին:


Թե առաջին և թե երկրորդ տեղաբաշխման հաջողությունը վկայում է այն մասին, որ միջազգային ներդրողները Հայաստանի մակրոտնտեսական կայունությանը եւ ընդհանրապես մեր տնտեսության հուսալիությանը հավատում են: Բուն տեղաբաշմանը մարտի 19-ին իրականացվեց արտարժութային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը 500 մլն դոլար ծավալով եւ տեղաբաշխումից մուտքը կազմեց 487,8 մլն դոլար:


Իրականացվեց նաև 2020 թվականին մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի գծով հետգնումը' գրեթե 200 մլն դոլարի չափով, որի դիմաց վճարվեց 205, մլն դոլար: Դա նշանակում է, որ նախորդ թողարկումից հետո, անհրաժեշտ էր լինելու 2020 թ.-ին մարել 700 մլն դոլար, բայց դրա 200 մլն դոլարն արդեն մարվեց այս թողարկումից ստացված գումարով:

 

 

Արմեն Վարդանյան