Ավելի աբսուրդ մտածելակերպ դժվար է պատկերացնել: «Նախախորհրդարան» կոչվող խումբը, փաստորեն, հարգանք չունի անգամ Հայաստանի Հանրապետության Անկախության նկատմամբ:

Սահմանադրությունը, որպես բարձրագույն իրավական ակտ, գերակա է բացարձակ բոլոր այլ ակտերի նկտամամբ, այդ թվում՝ միջազգային պայմանագրերի: Սահմանադրությունն է այն հանրության այն քվեն, որն ընդունել են ՀՀ քաղաքացիենրը, հաստատելով ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ կամքը: Սահմանադրությունն է, որ հնարավորություն է տվել այդ խմբին անել այն, ինչ այժմ անում են իրենց հավաքներով ու պատկերացումներով: Իսկ հիմա, այդ խումբն ունենալով Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարության գլխավոր արժեքը, հավաքվել ու մտքներով անցկացրել են, որ իրենք կարող են հնարել մի պայմանագիր, որը կարող է Սահմանադրությունից բարձր ուժ ունենալ:


Տեսեք, թե ինչ են գրել հրապարակված պայմանագրի 1-ին հոդվածում.


«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու և Հիմնադիր խորհրդարանի միջև Հայաստանի
Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը հաստատելու և նոր որակի հայկական պետություն
ստեղծելու մասին պայմանագիրը՝ դրա անբաժանելի մաս համարվող հավելվածով հանդերձ (այսուհետև'
Պայմանագիր), ժողովրդի կամքն արտահայտող և բարձրագույն իրավական ուժ ունեցող իրավական ակտ
է, որի նորմերը գերակա են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, միջազգային
պայմանագրերի և այլ իրավական ակտերի նկատմամբ»:


Ինձ համար այս խմբի գոյությունն անգամ մտահոգիչ է:

 


ՀՀ քաղաքացի Արսեն Բաբայան