Երկրներից մեկի մասին ինֆորմացիա էի փնտրում Վիկիպեդիայում ու նկատեցի մի ցուցակ, որտեղ աշխարհի բոլոր երկրների պետական բյուջեների մասին տվյալներն էին նշված:
Որևէ երկրի բնակչության կենսամակարդակի մասին մոտավոր պատկերացում կազմելու համար ընդամենը կարելի տվյալ երկրի պետական բյուջեն բաժանել երկրի բնակչության թվի վրա:
Նշածս ցուցակին նայելով, հասկանում ես, թե ինչ բախտավոր երկրներ են այն երկրները, որոնց ընդերքում նավթի ու գազի մեծ պաշարներ կան (Քաթար, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Բահրեյն և այլն):

 

Միաժամանակ ապշում ես այն երկրների տնտեսական ցուցանիշների վրա, որոնք չունենալով օգտակար հանածոների մեծ պաշարներ նման հաջողությունների են հասել: Այդ ցանկում միայն այն երկրներն են, որոնք աշխարհում հայտնի են նաև որպես ամենաժողովրդավարական երկրներ:
Եվրամիության երկրներն ուղղակի լողում են փողի մեջ: Մասնավորապես' ընդամենը 6 միլիոն բնակչություն ունեցող Նորվեգիայի պետական բյուջեն 300 միլիարդ դոլար է: Համեմատության համար կարելի է նշել , օրինակ' 78 մլն բնակչություն ունեցող Թուրքիայի պետական բյուջեն 180 միլիարդ դոլար է, կամ 3 միլիոն բնակչությամբ Հայաստանինը'մոտավորապես 2.5 միլիարդ դոլար:

 


Իրենց հարստությամբ Նորվեգիային չեն զիչում Եվրամիության մյուս բոլոր երկրները' Դանիան, Շվեյցարիան, Ավստրիան և այլն:
Ոչ Եվրամիության անդամ երկրներից, իրենց տնտեսական ցուցանիշներով հիացնում են Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ը, Իսրաելը: Իսկ Պակիստան կոչվող երկիրը, որն Ադրբեջանի դաշնակիցն է և աշխարհում միակ երկիրը, որը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի անկախությունը' ունենալով 190 միլիոն բնակչություն' ունի խղճուկ բյուջե' ընդամենը 28 միլիարդ դոլար: Պակիստանի նման անմխիթար տնտեսական ցուցանիշներ ունեն նաև աֆրիկյան մի շարք երկրներ:

 

 

 

Կարեն Սահակյան