Այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Մ.Չավուշօղլուն անդրադառնալով ԳՈՅՈՒԹՅՈՒՆ չունեցող հայ-թուրքական հարաբերություններին նորից նշել է,որ Անկարան ՀՀ-ի հետ "ԿԿԱՐԳԱՎՈՐԻ" հարաբերությունները,երբ Երևանը դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի "օկուպացված" տարածքներից...Միևնույն ժամանակ Մ.Չավուշօղլուն հույս է հայտնել,որ ԱՄՆ-ն չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և դրանով չի վնասի թուրք-ամերիկյան հարաբերությունները...


Հ.Գ.Մ.Չավուշօղլուն ավելի շուտ կտեսնի իր ծոծրակը,բայց չի տեսնի Արցախը սև և սպիտակ ոչխարների ԴԵՌ գոյություն ունեցող պետության կազմում...Ցեղասպանության 100 ամյակի նախօրեին շատ լավ կլիներ,եթե ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը վերջապես կատարեր իր ԽՈՍՏՈՒՄԸ և "գրողի ծոցը" ուղարկեր,այսինքն աղբարկղը նետեր ՄԵՌԱԾ հայ-թուրքական արձանագրությունները,որոնք ստորագրվել էին 2009 թ.հոկտեմբերին Ցյուրիխում...Այլ բան է դրանք հետ կանչել ԱԺ-ից և այլ բան է դրանք ՉԵՂՅԱԼ հայտատարել...Իսկ Մ.Չավուշօղլուին էլ հիշեցնել,որ հայ-թուրքական հարաբերություններ ՉԿԱՆ,որ դրանք էլ կարգավորելու կարիք լինի...Իսկ Արցախն էլ եղել է և ԿՄՆԱ հայերի ձեռքում՝որպես իրենց պատմական հայրենիքի ՄԻ ՄԱՍ...

 

 

Գագիկ Համբարյան