Նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում ուսանողներից և նրանց ծնողներից այն հարցադրմամբ, որ որոշ բուհերում գիտելիքների առաջին միջանկյալ ստուգումներին չեն թույլատրվում այն ուսանողները, ովքեր չեն վճարել կիսամյակի ուսման վարձը:


Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթով, այն է «Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ», ռեկտորներին շրջաբերականով առաջարկել եմ քննարկել և մինչև ուսումնական կիսամյակի ավարտը թույլատրել ուսանողներին հանձնել գիտելիքների միջանկյալ ստուգումները՝ սահմանելով ուսման վարձի վճարման անհատական գրաֆիկներ՝ ըստ ամիսների:

 

 

Արմեն Աշոտյան