Արվեստագետ Իվան Լովատը միայն մետաղալարի օգնությամբ այնպիսի երաժիշտների քանդակներ է ստեղծում, ինչպիսիք են «Բիթլզ» խմբի տղաները, Մայքլ Ջեկսոնը և Ջիմ Հենդրիկսը: Նման գլուխգործոցի ստեղծման համար պահանջվում է շուրջ մեկ ամիս: Ներկայումս Իվան Լովատոն հայտնի մարդկանց քանդակների մեծ հավաքածու ունի՝ հայտնի երաժիշտներից մինչև հետախուզողներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Նա պրոֆեսիոնալ քանդակագործ է դարձել 6 տարի առաջ, և այդ ժամանակից արդեն նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր պատկերասրահներում և թանգարաններում: Արվեստագետի քանդակների աժեքը տատանվում է 9 000-18 000 դոլարի սահմաններում: