Անկեղծորեն, քանի օր է ուսումնասիրում եմ և ռացիոնալ հաշվարկի վրա հիմնված ոչ մի առաջարկ չեմ տեսնում։ Տպավորությունն այն է, որ պահի տակ եկած մտքերն են բարձրաձայնում, հետո էլ առանց որևէ խնդրի հայտարարում, որ ընդամենը կոչ է' կուզեք հետևեք, կուզեք ոչ։


Եվ եթե որևէ մշակած ծրագիր չունեն, այդ դեպքում ի՞նչ են առաջարկում հասարակությանը։ Կործանել ձևավորված համակարգն ու պետական ենթակառուցվածքներն և վե՞րջ։ Դե ուրեմն նրանց շարժմանը պետք է այլ անուն տալ և դա որևէ կերպ չկապել «ազգային» եզրույթի հետ։ Կարծում եմ' Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները շատ ավելի արդար կլինեն, եթե չքողարկվեն «ազգային-ազատագրական պայքար վարող» գործիչների անվան տակ և հասարակությանն անկեղծ ասեն, որ պարզապես ցանկանում են ջուր պղտորել ու հնարավորինս մեծ ձուկ բռնել։

 

 


Հրանտ Մելիք-Շահնազարյան