Ինչպես գիտենք «Ռոսնեֆտ» ընկերությունը ուսումնասիրություններ էր կատարում «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ, սակայն որևէ առաջարկություն նախատեսված ժամկետում այդպես էլ չներկայացվեց: ՈՒստի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հանձնարարվել է մշակել գործարանի առողջացման ծրագիր:


Անգործության 4 տարիների ընթացքում ընկերությունը կուտակել է մեծ քանակությամբ պարտքեր աշխատավարձերի և տարբեր պարտավորությունների տեսքով: Սույն պարտքերի կուտակման ակունքները դեռևս անհայտ են և դրանց պատճառների ուսումնասիրության համար հարկավոր է մասնագիտական լուրջ ուսումնասիրություն:


Վերը նշված պարտքերի առկայությունը նույնպես խոչընդոտում է ընկերության վերագործարկմանը, քանի որ որևէ մեկը պատրաստ չէ այս վիճակում ստանձնել ընկերության կառավարումը:


Ճիշտ է, «Նաիրիտ»-ի կուտակած պարտքերը հասնում են 250 մլն դոլարի, սակայն դրա վերագործակման համար անհրաժեշտ գումարը զգալիորեն փոքր թիվ է կազմում և մոտավորապես համարժեք է 30 մլն դոլարի, որը հարկավոր է տեխնիկական վերազինման համար:


Հարկ է նշել, որ եթե անգամ կառավարությանը հաջողվի գտնել միջոցներ ընկերության վերագործարկման համար, ապա դա պետք է չլինի ինքնանպատակ և մինչ այդ պետք է լուծել արտադրանքի գնագոյացման և իրացման հետ կապված հարցերը, քանի որ կարող ենք կանգնել այսօրվա պատկերի կրկնության վտանգի առաջ:

 

 

Անի Սանոսյան