Վերջերս շատ է խոսվում Հայաստանում իրանցիների հանդեպ վատ տրամադրված լինելու մասին, հակադարձում են, թե Իրանում հայի և հայկականի հանդեպ կա հանրային և պետական դրական վերաբերմունք ու աջակցություն: Ես չտեսա, որ մեկը լուրջ մոտենա այս հարցին և փորձի գտնել դրա արմատները, անգամ 'հոգեբանների կողմից: Ես հոգեբան չեմ, բայց թույլ տվեք փորձեմ վերլուծել և հասկանալ պատճառը: Շատերը իրանցիների հանդեպ վատ տրամադրված լինելը բացատրում են նրանց չտես լինելու և հայ աղջիկների հանդեպ իրենց սանձարձակ պահելու մեջ, բայց ըստ իս դա ընդամենը առիթ է. մեծամասամբ իրենց պահվածքով թույլ տվողներին են կպչում, չնայած, որ առանձին դեպքեր էլ են լինում, որ իրանցիները իրոք սանձարձակ են իրենց պահում. Գյուղ չկա շուն չլինի: Ըստ իս պատճառը ոչ թե նրանց պարսիկ լինելու մեջ է, այլ'այլազգի և շատ լինելու: Մեր պատմության էջերից եկող գենետիկ հիշողության և ենթագիտակցական վախի մեջ է խնդիրը. եթե ուշադիր լինենք մեզանից շատերը, երբ մեծաթիվ այլազգիների են տեսնում, ինչ որ չվստահող ու բացասական բան ենք զգում, անգամ, եթե չենք արտահայտվում: Պատճառը այն է, որ միակ ազգը, որ հոծ զանգվածներով եկել է Հայաստան ու հետագայում չի փորձել երկիրը նվաճել, դա եզդիներն են, որոնք չեն ձուլվել, բայց Հայկական միջավայրի մեջ մերվել են ու դարձել յուրային: Բերեմ օրինակ հենց ինձ հետ կապված: Տարիներ առաջ, իմ քաղաքի էլեկտրական ցանցը վերազինելու համար, եկել էին մոտավորապես հարյուր չինացի մասնագետ, որոնք հենց մեր քաղաքում էլ տներ էին վարձել: Չինացիները իրենց պահում էին շատ նորմալ, պարկեշտ և օրինապահ,զբոսնում էին աշխատանքից հետո քաղաքում, խանութներ այցելում և այլն: Մի անգամ փողոցում հանդիպեցի նրանց խմբին և ինձ բռնացրեցի իմ բարձրաձայն արտահայտած մտքի վրա. Այնպես են քայլում, ոնցոր իրենց երկրում են, կարողա ազգով գաք լցվեք մեր երկիրը գրավեք: Ահա պետք է մտածել, թե ինչպես կարելի է մեր մեջից հանել դարերով ձևավորված այս բարդույթը, թե չէ մեր տաքսիստները սփյուռքահայ հաճախորդին էլ են կթում:

 

 


Տիգրան Մկրտչյան