Տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը: Նրանք քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը և տնտեսությանն առնչվող հարցեր:

 


Արժե նշել, որ վարչապետների հանդիպումը նոր նախադեպ է ստեղծում մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման տեսանկյունից: Առաջին հերթին նման ֆորմատով հանդիպումը և տնտեսությանն առնչվող քայլերի քննարկումը արդյունավետ է այն առումով, որ հնարավոր է դառնում ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացմանը օգտագործել տարբեր ժամանակներում պաշտոնավարած վարչապետների փորձը' անկախ քաղաքական հայացքներից:

 


Եթե նման ձևաչափով հանդիպումը դիտարկենք այլ պրիզմայի ներքո, ապա կտեսնենք, որ այն կարող է նպաստել ոչ միայն սոցիալ-քաղաքական լարվածության թուլացմանը, այլ նաև կարող է կոնսենսուսի և քննարկումների լայն դաշտ ապահովվել երկրի քաղաքական ուժերի համար: Բացի այդ այն կարող է երկրի համար կարևորագույն խնդիրների քննարկման նոր ձևաչափերի ստեղծման նախադեպ հանդիսնալ:

 

 

Մանե Զաքարյան