Այսօր սկսվեց: Սկսվեց իմամ Ալիի ժամանակներից սկսված թշնամանքի 21 րդ դարի ամենակատաղի փուլը: Իրաքում Սադդամի տապալումից սկսված , Սիրիայում 2011 ից բորբոքված սուննի-շիա պատերազմը մտնում է նոր և կատաղի փուլ: Ինչպես գիտենք Եմենում շիաները մեծամասնություն են, բայց իշխանությունը սուննիների ձեռքում է, իսկ այնտեղ սկսված կրոնա քաղաքական ապստամբությունը նոր իրավիճակ է ստեղծել: Շիաները լուրջ հաջողություններ են գրանցել, ծավալուն տարածքներ են անցել նրանց վերահսկողության տակ:

 

 

Երեկ Եմենի կառավարության կողմից Արաբական երկրների լիգան դիմում -խնդրանք էր ստացել, որ անդամ երկրները զորք մտցնեն Եմենի տարածք: Այսօր սուննիական առանցքի երկրները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, զորք են մտցրել Եմեն: Այժմ ամեն ինչ կախված է շիական առանցքի առաջատար Իրանի Իսլամական Հանրապետության արձագանքից:

 

 

Տիգրան Մկրտչյան