Հայաստանը սպասում է Գլոբալ հիմնադրամի աջակցությանը

Տուբերկուլյոզի դեմ պայքարի նպատակով Հայաստանը դիմել է Գլոբալ հիմնադրամին Տուբերկուլոզի ազգային ծրագրի ֆինանսավորման նպատակով: Նախնական համաձայնությունը արդեն ստացել են: Ծրագիրը ֆինանսավորելու դեպքում այն կերկարաձգվի ևս 3 տարով:



Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի խոսքով, ծրագիրը աշխատելու է հետևյալ ուղղություններով՝  կանխարգելում, ախտորոշում, բուժում, դեղերով ապահովում, լաբորատոր ցանցի արդիականացում, բուժման եւ հետազոտությունների նոր մեթոդների ներդրում, մշտադիտարկում, ամոքիչ խնամք եւ այլն։ Բոլոր ծառայություններն իրականացնելիս կիրառվում են միջազգային չափորոշիչները:

Նշենք, որ Հայաստանում տուբերկոլյոզի ախտորոշումն ու բուժումը բոլորի համար անվճար է: