Մարդկանց մոտ տպավորություն կա, որ , եթե ինչ որ բանակից կան դասալիք զինվորներ, ուրեմն այդ բանակը վատն է, եթե կան թշնամու կողմը անցածներ ,ուրեմն այդ բանակը մարտունակ չէ: Եթե ունենք երկու դասալիք, դա դեռ պատճառ չէ, որ ոմանք կասկածեն մեր բանակի մարտունակության վրա: Արցախյան պատերազմի ժամանակ էլ ենք ունեցել դասալիքներ և տասնյակ դավաճաններ, բայց դա չի խանգարել, որ հաղթենք:Ի վերջո անմտություն է և վիրավորական է, որ մեկ երկու դասալիք դավաճանի պատճառով կարծիք են ստեղծում ամբողջ Հայոց բանակի մասին:

 

 

Չգիտեմ ով ինչպես, բայց ինձ համար Հայոց բանակը ոչ թե մի քանի դավաճաններն են, այլ'տասնյակ հազարավոր առյուծ տղերքը, որ չեն փախչել և օր ուգիշեր ,շոգին ու ցրտին սահման են պաշտպանում, կռիվ են տալիս թշնամու հետ, անգամ, առանց մեկ րոպե կասկածելու, իրենց կյանքն են տալիս հանուն բոլորիս, անգամ տաք թիկունքում իրենց քննադատողների: Մի քանի հոգու պատճառով ,տասնյակ հազարավոր զինվորների բանակը քննադատելուց ,հիշեք մեջքը թուրքին ցույց չտված զինվորին ու սպային:

 

 

 


Տիգրան Մկրտչյան