«Սատրապական Հայաստանում իշխում էին հինգ հայ սատրապներ, որոնց իշխանությունը ժառանգական էր եւ ցմահ: Նրանք հռոմեացիների կայսրից ստանում էին միայն տարբերանշաններ: Դրանց մասին արժե խոսել, քանի որ դրանք այլեւս ոչ ոք չի տեսնելու: Դա բրդյա քղամիդ էր, սակայն ոչ թե ոչխարի բրդից, այլ ծովից հավաքված: Այդ բուրդը բուսնում է պիննոս կոչված ծովային կենդանիների վրա: Ծիրանու այն մասը, որի վրա սովորաբար գցվում էր բեհեզը՝ ոսկուց էր: Քղամիդի վրա ամրացված էր ոսկե ճարմանդ, իսկ մեջտեղում՝ թանկագին քար: Այդ ճարմանդից ոսկե լայն շղթայով կախված էր երեք հակինթ: Կար նաեւ մետաքսյա պատմուճան (պարեգոտ, քիտոն), ամբողջովին ծածկված ոսկե զարդերով, որոնք սովորաբար փետուր էին կոչվում եւ մինչեւ ծնկները հասնող կարմիր կոշիկներ, որոնք սովորաբար հագնում են հռոմեացիների կայսրերն ու պարսից թագավորները: Ո՛չ հայոց թագավորը, ո՛չ էլ հայ սատրապները հռոմեական զորք չունեին եւ իրենց ուժերով էին վարում պատերազմական գործերը»:

 

 

 

Պրոկոպիոս Կեսարացի, Զ դարի պատմիչ, Բյուզանդիա, «Կառուցումների մասին», Գիրք Գ