Կանայք խոցելի ու զգացմունքային էակներ են: Նրանք բազմաբնույթ վախեր ունեն: Այստեղ կներկայացնենք ամենաբնորոշները:

 

Միայնակ մնալու վախ

 

Բազմաթիվ կանայք վախենում են միայնությունից: Նրանք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց սիրելի տղամարդու: Այս վախը գալիս է հնուց. նախկինում համարվում էր, որ միայնակ կինը ոչ ոք է: Ու բնական է, որ կանայք վախենում են «միայնակ»-ի պիտակից: Բայց վախով գործին չես օգնի: Պետք է գործել ու փնտրել երազանքի տղամարդուն: Եվ անպայման պետք է սիրել սեփական անձն ու իրավունքը՝ լինելու մենակ կամ ինչ-որ մեկի հետ:

 

Գիրանալու վախ

 

Կանայք վախենում են գիրանալ, քանի որ զանգվածային լրատվական միջոցները մարդկանց գիտակցության մեջ կանացի գեղեցկության որոշակի էտալոններ են մտցրել: Բայց գեղեցկությունն ավելի ընգրկուն հասկացություն է: Իրական գեղեցկությունը ճառագում է մարդու ներսից: Եվ կարևոր չէ, թե ինչքան ես դու կշռում, այլ այն, թե ինչպես ես վերաբերվում ինքդ քեզ:

 

 

Շարունակությունը՝ այստեղ