Բնականաբար ոչ մի փոխհատուցում չի կարող մեղմել այն կորուստն ու ցավը, որ ունենում են սահմանում մարտական գործողություններին մասնակցած, դրանց հետեւանքով զոհված, կամ առողջությունը վնասած զինծառայողներն ու նրանց հարազատները: Սակայն կարծում եմ պետությունը պիտի անի հնարավորը եւ շատ դեպքերում նաեւ անհնարը՝ մարտական գործողությունների հետեւանքով զոհված զինվորների ընտանիքներին, վիրավորված զինվորներին եւ ընդհանրապես մարտական գործողություններին մասնակցած բոլոր զինվորներին աջակցելու համար: Հատկապես, որ այդ զինվորների գերակշիռ մասը սոցիալապես խոցելի խավից են: Միայն մեդալներով պարգեւատրելը քիչ է: Նախ կարծում եմ, որ պետությունը վիրավոր զինվորների բուժումը պիտի կազմակերպի արտերկրի ամենա ժամանակակից կլինիկաներում, նրանց, ինչպես նաեւ զոհված զինվորների հարազատներին պիտի հնարավորություն տրվի օգտվելու պետական սոցիալական բոլոր ծրագրերից: Հարկ եղած դեպքում բանկերը պիտի նրանց վարկային արտոնություններ տան: Արտոնություններ կարելի է տալ նաեւ կրթական հարցերում, անշարժ գույք ձեռք բերելու հարցում: Ու հեչ կարիք չկա ասելու թե, իբր պետությունը այդպիսի միջոցներ չունի, որ լավ փորփրեն պետական ապարատի ուռճացված ծախսերը հաստատ փող կճարեն:
Մկրտիչ Իսրայելյան