Մարտի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված եւ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին:
Երկրի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: ԲակոՍահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար:


Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է մեր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: