Շունչը կտրվում է կախաղանի պարանի սեղմվելուց, թշնամական մատների օղակից, ջրասույզ լինելուց:


Շունչը կտրվում է օդի պակասից, թունաքիմիկատներով հագեցած մթնոլորտից, պատառը սխալ կուլ տալուց:


Շունչը կտրվում է կամովին, ակամա ուշադրության լարումից:


Շունչը կտրվում է անակնկալից, հուզմունքից, հաճույքից:


Շունչը կտրվում է սրտի անբավարարվածությունից, հարբուխից, թոքերի անաշխատունակությունից:


Շունչը կտրվում է ուժգին ցավից, գանգին նվեր ստացած հարվածից, կարոտալի ակնկալության ակնթարթից:


Շունչը կտրվում է քրքջալուց, հեկեկալուց, շնչարգելությունից:


Շունչը կտրվում է ամուր գրկվելուց, փռշտալու գործընթացի կիսատվածությունից:


Շունչը կտրվում է շատ ուտելուց ու նաև շատ քիչ ուտելուց: Ու նաև մի քանի օր բոլորովին չուտելուց:


Շունչը կտրվում է օղու բաժակը դատարկելու հաջորդ ակնթարթին:


Շունչը կտրվում է կրքոտ համբույրից:


Վերջապես շունչը կտրվում է… վերջնականապես շունչը փչելուց:

 

 


Վահագն Արմենյան