ԲՀԿ շուրջ իրադարձությունների միջազգային արձագանքները ցնցող են. ռուս գործարար, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն առաջարկել է լուծարել իր հիմնադրած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունն ու փոխել անվանումը:


Իր որոշումը օլիգարխ կուսակցապետը բացատրել է՝ հղում անելով Հակամայդանի հետ կապված սկանդալին և Անդրեյ Մակարևիչին կուսակցությունից հեռացնելու որոշմանը: Պրոխորովը հայտարարել է նաև կուսակցությունից դուրս գալու մասին: Ի նշան համերաշխության գուցե ԲՀԿ-ն էլ մտածի անվանումը փոխելու մասին՝ Բարգավաճի փոխարեն ընտրելով կուսակցության ներկա ֆինանսական և մարդկային ռեսուրսներին հարմար մի համեստ անվանում:

 

 

Վաչագան Գևորգյան