Իրանի միջուկային ծրագրի հետ կապված թնջուկի հանգուցալուծումը կողմնակի ճնշումների է ենթարկվում: Իրան-«5+1» միջազգային բանակցային ձևաչափի շրջանակներում պաշտոնական Թեհրանի վրա հավելյալ կերպով ներազդելու համար հերթական առիթն է ստեղծել Մերձավոր Արևելքում Իսլամական Հանրապետության կարևորագույն մրցակից-հակառակորդներից մեկը՝ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը:

 

Միապետության արքայազն Թուրքի ալ-Ֆայսալը հայտարարել է. «Սաուդյան Արաբիան ձգտելու է Իրանի հետ հավասարակշռության: Եթե Թեհրանին հնարավորություն է ընձեռնվելու՝ հարստացնելու ուրանը ցանկացած աստիճանի, նույնը կանենք նաև մենք: Այժմ դուռը դեպի միջուկային աշխարհ բաց է: Այդ իսկ պատճառով մենք դեմ ենք հանդես եկել բանակցություններին»:

 


Փաստորեն հերթական անգամ առնվազն խոսքային մակարդկում վերահաստատվում է այն տեսակետը, որ Իրանի միջուկային ծրագրի իրագործումը սկիզբ կդնի Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազքին, որին բացի վերոհիշյալ տարածաշրջանային տերություններից իր ողջ հնարավորություններով կլծվի նաև Թուրքիան...

 

 

 

Արմեն Պետրոսյան