Ոչ բոլոր մարդիկ են պայծառատես: Դա նշանակում է, որ պետք է նրանց ասել, թե ինչ ես ուզում, ինչ կա մտքումդ, կամ քայլերիդ պատճառը որն է: Բայց դա պետք է անել պարզ, հստակ, առանց խուճուճացնելու միտքն ու խոսքը: Հակառակ դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, որ փորձում եք դիմացինին հիմարացնել, կամ էլ որ ավելի վատ է` նվաստանալ, այդ պահի ցանկալիին հասնելու համար: Կան ընդունված արտահայտություններ, որոնց հետ համաձայն չեմ: Օրինակ նրան, որ նպատակին հասնելու ճանապարհին բոլոր միջոցներն էլ ընդունելի են:Հաստատ չէ, կան բաներ, որ ուրիշին կվնասեն, եթե դու հասնես քո ուզածին: Նման դեպքում քեզ զոհելն ավելի բարձր է: Երբեմն դաժան է, ցավալի, բայց որ ինքդ քեզնից չես ամաչի` ավելի պատվաբեր է:

 

 

Ալինա Դերձյան