Մարտի 10-ի երեկոյան Նյու Յորքում տեղի է ունեցել 100 Lives նախագծի պաշտոնական բացումը¨
Նախագիծն իր մեջ ներառում է 3 կարևորագույն բաղադրիչ, որոնց կցանկանայի անդրադառնալ կետ առ կետ:
1. կօգնի թվայնացնել արխիվային հազարավոր նյութեր, ինչպես նաև կհավաքի Ցեղասպանությունից փրկվածների անձնական պատմությունները:
Սա, բնականաբար բավականին բարդ գործընթաց է իրենից ներկայացնում, սակայն ունի մի շատ կարևոր առաքելություն:

 


Վստահ եմ կլինեն բազմաթիվ նյութեր, որոնք առաջին հերթին կարևոր են ներքին լսարանին ծանոթացնելու համար: Ծրագրի շնորհիվ բոլոր փաստարկներն ու նյութերը թվայնացվում և մատչելի են դառնում' թե աշխարհի տարբեր ժողովուրդների թե հենց հայերի շրջանակներում պրոպագանդելու համար:
2. «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունը, որը իմ սուբյեկտիվ կարծիքով ամենակարևոր բաղադրիչն է: Այն իր մեջ պարունակում է երկու շատ կարևոր առաքելություն:
Առաջինը՝ ամեն տարի մրցանակ է շնորհվելու բոլոր այն կառույցներին ու անհատներին, ովքեր պայքարում են դաժանության դեմ և մարդասիրության համար: Երկրորդը, թեև ամենակարևորը՝ Ավրորա մրցանակաշխության միջոցով ամբողջ աշխարհը կճանաչի Ավրորա (Արշալույս) Մարդիկյանին, ում պատվին անվանվել է մրցանակը:

 


Վստահ եմ շատերին ծանոթ չէր այս անունը, բայց եթե երկու բառով ասենք, ապա, Ավրորան այն աղջնակն է եղել, ով 1915 ջարդերից փախել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ գիրք է գրել՝ «Հոշոտված Հայաստան» անունով, որի հիման վրա ֆիլմ է նկարվել ԱՄՆ-ում(այն ունեցել է մեծ արձագանք ամբողջ աշխարհով): Շնորհիվ Ավրորայի մենք ունեցել ենք թերևս առաջին տեղեկատվական ազդակը Ցեղասպանության տարածման հարցում (այս պատմությունն առաջին անգամ լսել էի «Փաստարկ» ծրագրի Ցեղասպանության թանգարանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ): Ինչ խոսք բավականին հետաքրքիր և ոգևորիչ պատմություն է, սակայն շատ քչերն են ճանաչում Ավրորա Մարդիկյանին: Դրա ապացույցն այն է, որ Ավրորան մահացել է 1994 թվականին մենակության մեջ և նրա դին 2 ամիս մնացել է դիահերձարանում:
Այսօր ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են ճաաչում հրեա Աննա Ֆրանկին, ով մեծ ավանդ է ունեցել Հոլոքոստի ճանաչման հարցում: Պատմությունները գրեթե նույնն են, բայց ում է Հայտնի Ավրորայի անունը: Նախագծի շնորհիվ կարծում եմ ճանաչելի կդառնա վերջինիս անունը ամբողջ աշխարհում և միգուցե աշխարհը Ֆրանկի անվան կողքին «կգրի» նաև Ավրորայի անունը:
3.նախատեսվում է 100 կրթաթոշակ հատկացնել' UWC Dilijan College-ում արաբական երկրներից երեխաների ուսանելու համար:

 


Սա թերևս լրիվ առանձին թեմա է, սակայն մի բառով պետք է նշեմ, որ քոլեջում ուսանելով տարբեր ազգերի ներկայացուցիչներ հնարավորություն ունեն առավել մոտիկից ծանթանալ Հայաստանի պատմությանն ու մասնավորապես Ցեղասպանության մանրամասներին: Սա պրոպագանդայի յուրահատուկ տարբերակ է, որը ունի բազմաթիվ դրական հատկանիշներ:
Հ.Գ Վերջում ավելացնեմ, որ նախագծի բացման վայրը և քաղաքը պատահական չէր ընտրվել. վայրի ընտրման հիմքում ընկած են մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք կապված են հայ ազգի հետ և տեղի են ունեցել սրանից 100 տարի առաջ: Ակնհայտ երևում է, թե այս նախագիծը ինչ կարևոր խնդիր է լուծում և կարծում եմ' նմանատիպ նախաձեռնույթւոնները պետք է վարակիչ լինեն...սրանով սահմանափակվել պետք չէ:

 

 

 

Ռուբեն Խաչատրյան