Apple-ը ստեղծում է բժշկական հետազոտությունների հարթակ, որին բոլորը կարող են մասնակցել
Apple ընկերությունը ստեղծում է բաց պլատֆորմ՝ բժշկական հետազոտությունների համար: Բանն այն է, որ գիտնականներն ու բժիշկները բազմատեսակ հետազոտություններ են իրականացնում, որոնց համար անհրաժեշտ են մասնակիցներ՝ կամավորության սկզբունքով:
Apple-ի նոր պլատֆորմը, որը կոչվում է ResearchKit, հնարավորություն է տալիս բոլորին սեփական կամքով ընտրել ու մասնակցել որևէ հետազոտությանը, որպես սուբյեկտ: Պլատֆորմը օգտագործողները, եթե հանդիսանում են այս կամ այն հիվանդության կրողը կարող են նաև օգնել հետազոտող գիտնականներին տրամադրելով որոշակի տվյալների իրենց հիվանդության զարգացման կամ այս կամ այն իրավիճակում ցուցիչների մասին:

 

 


Այս պլատֆորմի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այս պարագայում կարևոր չէ, թե դուք որտեղ եք գտնվում՝ Հայաստանում, թե ԱՄՆ-ում ինտերակտիվ պլատֆորմի միջոցով կարող եք մասնակցել հետազոտությանը:
ResearchKit-ի շրջանակում արդեն ստեղծվել է ասթմատիկների, կրքագեղձի քաղցկեղի, սրտի և Պարկինսոնի հիվանդների համար հարթակներ, որոնք գործում են: