Բա որ չեն ասում ՝«բա ու՞ր են Ծառուկյանի բազմահազար ընտրողները»: Հետաքրքիր է, էդ ի՞նչ կարող էին անել, որ չեն անում, ինչ է, Ծառուկյանին բռնել են, մնում է գնան բղավեն ՝ «Ազատություն Յուրի Դետոչկինի՞ն»: Մարդն ասաց, որ հիմա նպատակահարմար չի գտնում քաղաքականությամբ զբաղվելը, գնան օձիքից բռնեն ՝ ասեն ՝զբաղվի՞: Հետո չմոռանանք, որ ԲՀԿ-ն իշխանական թեւի կուսակցություն էր. սկզբում, ու իշխանության «դաբրոյով» էլ անդամագրվել էին գյուղապետերից ու քաղաքապետերից մի քանիսը, որոնց թիկունքին էլ ընտրազանգված կար:



Ու հիմա եթե ԲՀԿ-ն արդեն իշխանական չէ, էլ էդ մարդիկ այնտեղ մնան ի՞նչ անեն, կամ ու՞մ համար մնան, որ մի հատ էլ մեղադրում են, թե «դավաճանեցին». առաջնորդը գնացել է, հեռացել է կուսակցությունից, էդ մարդիկ հանուն նրա էին անդամագրվել, բնականաբար՝ պետք է դուրս գային: Բայց այ, ժողովուրդը հերթական հիասթափությունն ապրեց ՝հերթական կուսակցության քայքայումը տեսնելով: Ժողովուրդը հույսեր էր կապում այդ կուսակցության հետ, ու դա գաղտնիք չէ:




Գայանե Հովսեփյան