Խոսելով Ք.ա. 69 թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին հռոմեական լեգեոնների կողմից Տիգրանակերտի պաշարման մասին' Դիոն Կասիոս Կոկկեյանոսը գրում է. «Լուկուլլոսը պաշարել էր Տիգրանակերտը, բայց քաղաքի պաշտպանները նետաձգությամբ ու պաշարողական մեքենաների վրա թափած նավթով մեծապես վնասեցին նրան: Այս դեղանյութը կուպրաշատ էր ու բոցավառվող, այնպես որ հրկիզում էր այն ամենը, ինչին կպչում էր եւ ոչ մի հեղուկով հեշտ չէր այն հանգցնել»:

 

 

Հայաստանում նավթի օգտագործման մասին Դիոն Կասիոսի վկայությունը իր հաստատումը գտավ 1970-ական թթ.՝ Արտաշատի հնագիտական պեղումների ժամանակ: Խոր Վիրապի մերձակայքում հայտնաբերվեց մեծ քանակությամբ նավթ, որն արդեն ստացել էր սեւ, չորացած կուպրի տեսք:

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ