Մարդիկ էլ կենդանիների պես լինում են տարբեր տեսակների: Մի մասը նման է վագրի` միշտ կատաղի ու միշտ դաժան, մյուսներն էլ նման են առյուծի` արտաքուստ մեծահոգի են, մի մասը արջի նման է` բռի ու անկուշտ, ոմանք էլ գայլի նման գիշատիչ ու անգութ, շատերն էլ նման են աղվեսի` ապրում են խորամանկությամբ եւ խաբելը դարձրել են արհեստ: Որքան մարդիկ կան, որ շան նման են` գզում են իրենց ցեղակիցներին: Անօգտակար շներ կան, որոնք շարունակ հաչում են, երբեմն էլ` կծում, շներ էլ կան, որ իրենք չեն ուտում, ուրիշին էլ չեն թողնում: Կապիկներ կան, որ հաճելի են իրենց շարժումներով, բայց շարունակ չարություն են անում: Որքան թութակներ կան, որոնք անդադար խոսում են եւ իրենց ասածից բան չեն հասկանում:



Սարդեր կան, ճանճեր, լվեր եւ փայտոջիլներ, որոնք միշտ անտանելի են ու գարշելի: Դոդոշներ կան, որոնք սոսկում են առաջացնում, բուեր կան, որ վախենում են լույսից: Որքան եզներ կան, որոնք ամբողջ կյանքում աշխատում են հարստացնելու համար այն մարդուն, որը նրանց վզին լուծ է դրել, որքան ճպուռներ կան, որոնք ապրում են միայն երգելով, նապաստակներ, որոնք ամեն ինչից վախենում են, խոզեր, որոնք կեղտի ու գարշանքի մեջ քեֆ են քաշում, խաբսաբադեր, որոնք դավաճանում են ցեղակիցներին: Որքան մեղուներ, որոնք հարգում են պարսամորը եւ ճարտարությամբ ու կարգուկանոնով սնունդ հայթայթում: Ծույլ ու դատարկապորտ որքան բոռեր կան, որոնք ապրում են մեղուների հաշվին: Որքան մրջյուններ, որոնք հեռատես ջանասիրությամբ հոգում են իրենց բոլոր կարիքները: Որքան կոկորդիլոսներ... Կենդանիներ կան, որոնք լծի տակ են, որովհետեւ չգիտեն իրենց ուժը․․․






Հայե՛ր, գիտե՞ք, որ