Իսկ ինչու՞ է արժանաատիվ Հայը իրեն պարտադիր պատկերացնում որևէ տերության հովանու ներքո, ավելի ճիշտ ոտքի տակ:
Մի՞թե չի կարելի ինքնիշխան լինել, պատվախնդրորեն ապրել: Իհարկե մոլորակի վրա չկա այնպիսի գեթ մի պետություն, որն առանց օտարի հետ համագործակցելու կարողանա ստաբիլ մակարդակի վրա առաջ շարժվել, որը տանում է դեպի զարգացում:
Բայց ինչու՞ են որոշ հայերը ազգային շահը խառնում օտարին ստրուկ վաճառվելու մեջ, վախենու՞մ են, թե՞ հաճելի են եվրոպական գեյշքերթներն ու ռուսական ալկոհոլիզմը:
Մարդիք ձգտում են հզորության, բայց այդ հզորությունը փնտրում են օտարի կոշիկների փոշին մաքերլու հետ համատեղ, չհասկանալով, որ որ հզորությունը անկախություն է, անկախությունը սրբություն, իսկ սրբությունն անհամատեղելի է անբարոյականության հետ, չե՞ որ օտարի կոշիկներ մաքրողը ինքնին անբարոյական է:

 


Մարդիք տարվել են մի քանի օտար անհնատների բարեգործություններով , որի արդյունքում սրվել է Հայի դարավոր հիվանդությունը, օտարին եղբայր ընկալելը:
Եկեք մենք համագործակցենք Յ. Լեփսիուսի, Ա. Ֆրանսի, Ֆ. Նանսենի, Հ Մորգենթաուի, Ն, Ռիժկովի, Հայաստանի ազատագրության համար պայքարած ռուս և եվրոպացի մարդկանց հետ, պահպանելով ազգային ինքնագիտակցության նորմերը, այսինքն չտրվելով օտարամոլությանը:

 


Օտարի հանդեպ կուրուրահավատ սերը՝ այդ լուռ ու մունջ սատանան ավելի կործանիչ է, քան՝ ամենածանր պատերազմը, որևհետև պատերազմի ժամանակ թշնամին հարվածում է ճակատից, իսկ թվացյալ եղբայրը թիկունքից:
Այսօր հասել ենք այն վիճակին, երբ ամեն քայլափոխին ուզում ես հարցնել,. ՙՙհամագործակցություն օտարի հե՞տ ազգային շահի համար, թե՞ ստրկություն սեփական անձի համար՚՚:
Համագործակցությու՞ն, թե՞ ստրկություն, շատերն են դժվարանում պատասխանել:

 

 

 

Գևորգ Գարդմանցի Գյուլումյան