Շվեյցարական Ժնև քաղաքում մարտի 2-4-ը փորձագետների, իսկ 3-15-ը բոլոր ցանկացողների համար ընթացող բաց միջազգային ավտոսրահի ընթացքում որոշվել է Եվրոպայի 2015թ. լավագույն ավտոմեքենան: «2015թ. տարվա մեքենա» մրցույթում բավականաչափ վստահ հաղթանակ է տարել 8-րդ սերնդի Volkswagen Passat մոդելը՝ հավաքելով 340 միավոր:


Ընդհանուր առմամբ, Եվրոպայի լավագույն ավտոմեքենաների լավագույն հնգյակը հետևյալ տեսքն ունի՝


1. Volkswagen Passat- 340 միավոր


2. Citroen C4 Cactus- 248 միավոր


3. Mercedes-Benz C-Class- 221 միավոր


4. Ford Mondeo- 203 միավոր


5. Nissan Qashqai- 160 միավոր:


2014 թ. նույնանուն մրցույթում հաղթող էր ճանաչվել Peugeot 308 հետչբեկն, իսկ ավելի վաղ՝ Volkswagen Golf, Opel Ampera, Nissan Leaf ,Volkswagen Polo մոդելները:

 

 

Արմեն Պետրոսյան