1475 թ. - ծնվել է Միքելանջելոն, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ նկարիչ:


1853 թ. - Վենետիկում տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի Տրավիատա օպերայի պրեմիերան։


1902 թ. - հիմնադրվեց իսպանական աշխարհահռչակ,ներկայից աշխարհի լավագույն ակումբային առաջնության հաղթող,մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, Լա Լիգայում ունի ռեկորդային 32 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային տասը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։Իմ սիրած թիմ Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը։


1905 թ. - մահացել է Մակար Եկմալյանը, հայ նշանավոր կոմպոզիտոր (ծնվ. 1857 թ.)։


1927 թ. - ծնվել է Գաբրիել Գարսիա Մարկեսը, կոլումբիացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր («Հարյուր տարվա մենություն», մահ. 2014 թ.)։


1937 թ. - ծնվել է Վալենտինա Տերեշկովա առաջին կին տիեզերագնացը:


1964 թ. - տեղի ունեցավ ՄԻԳ-25 ինքնաթիռի առաջին թռիչքը։


1964 թ. - ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Կասիուս Քլեյը ընդունեց իսլամ և վերցրեց Մուհամեդ Ալի նոր անուն ազգանունը։


1967 թ. - Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան Դելիում քաղաքական ապաստան է խնդրում Միացյալ Նահանգներից:


1970 թ. - Անգլիայում The Beatles աշխարհահռչակ ռոք խումբը թողարկեց իր վերջին երգը՝ «Let It Be»։


1972 թ. - ծնվել է Շաքիլ Օ'Նիլ ամեր. բասկետբոլիստ, դերասան,ռեփեր:


1983 թ. - ծնվել է Անդրանիկ Թեյմուրյանը, իրանահայ ֆուտբոլիստ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստը։


1992 թ. - Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած Խոջալուի դեպքերի ադրբեջանական զեղծարարություններին, հրաժարական տվեց։


2008 թ, - ինքնասպանի ռումբի պայթյունից Բաղդադում զոհվում է 68 մարդ։ Նույն օրը զինված անձը Երուսաղեմում սպանում է ութ ուսանող:

 

 


Տիգրան Խաչիկյան