Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Times.am-ի հետ զրույցում ասել է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը թող նայի ոչնչացված 7 զինվորների ծնողների աչքերին։

 


Ընդհանրապես մենք շատ ենք խոսում այն մասին, որ Ալիևը թքած ունի սեփական զինվորների վրա։ Այո, ադրբեջանական կողմի կորուստները նրան այդքան էլ չեն հետաքրքրում և դա մի պարզ բացատրություն ունի. Ալիևը ընդամենը թշնամիներին հանում է թշնամու դեմ։ Եթե ուշադրություն դարձնեք, թե Ադրբեջանի որ շրջաններից զորակոչված զինծառայողներն են ավելի հաճախ զոհվում հայկական պետությունների հետ սահմանում, կնկատեք, որ դա հիմնականում ավարներ են, թալիշներ կամ լեզգիններ։ Ժողովուրդներ, ովքեր մեր բնական դաշնակիցներն, բայց այսօր ընկնում են հայ զինվորի հարվածից։

 


Ներկայացվող տեսանյութում Բելոկան քաղաքի ազգությամբ ավար բնակիչներն են։ Տեսեք, թե ինչ լավ երիտասարդներ են։ Գեղեցիկ, պինդ, կամքով ուժեղ։ Ավարներ են։ Մեր եղբայրներն են։ Նրանց ծնողների աչքերին նայելու խնդիր չունի Ալիևը։ Ճիշտ հակառակը' թալիշների, ավարների, լեզգինների և Ադրբեջանի բնիկ այլ ժողովուրդների հետ կապված միանգամայն այլ խնդիր ունի Բաքվում թառած բռնապետը։ Եվ շատ հաջող լուծում է այդ խնդիրը։

 

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան